fbpx
Տնտեսություն

Իրանում նույնպես անհամբեր սպասում են ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն

Հայաստանի համար կարևոր է ԵԱՏՄ տիրույթում համագործակցության ընդլայնումն ու ներքին առևտրաշրջանառության աճը, որպեսզի այդ կազմակերպությունը նույնպես բնական ճանապարհով զարգանա։ Այս տեսանկյունից կարևոր է նաև վերջերս ստորագրված Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ հիմա ընթանում է ԵԱՏՄ անդամ երկրներում ու Իրանում այդ համաձայնագրի վավերացմանը գործընթացը։ Փաշինյանը հուսով է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում (մեկ տարի) այդ համաձայնագիրը կվավերացվի։

«Ես վերջերս այցով Իրանում էի ու կարող եմ ասել, որ այնտեղ նույնպես անհամբերությամբ սպասում են, թե երբ այն ուժի մեջ կմտնի, որովհետև այն իսկապես նոր հնարավորություններ է տալիս տնտեսական համագործակցության համար», – ասել է Փաշինյանը։

Աղբյուր՝ https://www.shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ