fbpx
Աշխարհ

Իրանում ռուսական S-300-ներին գերազանցող համալիր է մշակել

Իրանում ավարտել են Բավար-373 զենիթահրթիռային համալիրի մշակման աշխատանքները, որն իր բնութագրով գերազանցում է ռուսական S-300 ԶՀՀ-ին: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

«200 կմ հեռահարությամբ և 27 կմ թռիչքի բարձրությամբ Բավար-373-ը զինված է ավելի մեծ հնարավորություններով, քան ռուսական S-300 համալիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ավելի վաղ հայտարարել էին, որ համալիրը հաջողությամբ անցել է անհրաժեշտ փորձարկումները: Այն, իբր, էականորեն առանձնանում է ամերիկյան և ռուսական համանման մոդելներից գործարկման, ռադարի և հրթիռի տեսանկյուններից:

Բրիգադային գեներալ Քասեմ Թաքիզադեն խոստացել է, որ հրթիռային նոր համալիրը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 22-ին՝ Ազգային պաշտպանական արդյունաբերության օրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ