fbpx
Աշխարհ

Իրանում ուրանի հարստացման պաշարները գերազանցել են 300 կգ-ի շեմը․ Զարիֆ

Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամանոց շեմը, քանի որ իսլամական հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մուահամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը։

«Մենք արդեն հայտարարել ենք, որ եվրոպական միջոցները բավարար չեն և, ինչպես ասել է իսլամական հանրապետությունը, մենք կիրականացնենք պարտավորությունների կրճատման երկրորդ փուլը»,- ասել է Զարիֆը։

Նրա խոսքով՝ առաջին փուլն իրականացման շրջանում է, որը ներառում է ինչպես (հարստացված) ուրանի, այնպես էլ ծանր ջրի պաշարներ։

Նա նշեց, որ միջուկային համաձայնագրի եվրոպական կողմերը երեք անգամ պարտավորվել են համագործակցել Իրանի հետ նավթի վաճառքի, ակտիվների տեղափոխման և վերադարձի ոլորտում, ավելացնելով, որ նրանք դեռ չեն կատարել իրենց պարտավորությունները։

Նշենք, որ Իրանը հայտարարել է, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ