fbpx
Աշխարհ

Իրանը բանակցություններ է վարել Սուդանի հետ ռազմածովային բազա ստեղծելու շուրջ

Թեհրանը բանակցություններ է վարել Կարմիր ծովի Սուդանի ափին իր ռազմածովային բազան ստեղծելու շուրջ, սակայն դրանք անհաջող են եղել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով Սուդանի հետախուզության աշխատակից Ահմեդ Հասան Մուհամեդին։

Նրա խոսքով, այս կերպ Իրանը հույս ուներ վերահսկել ծովային տրանսպորտը, նախատեսում էր նաև օգտագործել բազան «հետախուզական տվյալներ հավաքելու համար» և այնտեղ ռազմանավեր տեղակայել։ Համաձայնության դիմաց Թեհրանը խոստացել է Սուդանի բանակին ուղղաթիռակիր մատակարարել, որը շարունակում է զինված դիմակայությունը երկրի արագ արձագանքման ստորաբաժանումների (հատուկ ջոկատների) հետ։

Խարթումը հրաժարվել է Իրանի առաջարկից, քանի որ չի ցանկանում բարդացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, ասել է հրատարակության զրուցակիցը։

Պարբերականը պնդում է, որ Թեհրանը ներգրավված է Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժմանը (հութիներ) զենք մատակարարելու մեջ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ավելի վաղ հերքել էր դրա վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները։

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ»-ը նախազգուշացրել է, որ հարձակումներ է իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չի տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ-Մանդեբի նեղուցի ջրերով մինչև գործողությունը Պաղեստինի անկլավում դադարի: Անցյալ տարվա նոյեմբերի կեսերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա:

Ի պատասխան Անսար Ալլահի գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ստեղծման և «Բարգավաճման պահապան» օպերացիայի նախապատրաստման մասին՝ ապահովելու նավարկության ազատությունը և պաշտպանելու նավերը Կարմիր ծովում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ