Իրանը դադարեցնում են ավիահաղորդակցությունը Աֆրիկայի յոթ երկրների հետ-Azat TV
Աշխարհ
19:00 28/11/2021

Իրանը դադարեցնում են ավիահաղորդակցությունը Աֆրիկայի յոթ երկրների հետ

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը դադարեցնում է աֆրիկյան 7 երկրների հետ ավիահաղորդակցությունը մայրցամաքի հարավում կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մուտքը Իրան ուղևորներին այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հարավային Աֆրիկան, Մոզամբիկը, Նամիբիան, Զիմբաբվեն, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Լեսոտո և Էսվատինին, կարգելվի», – ասված է հաղորդագրության մեջ:

Որպես նախազգուշական միջոց՝ մի շարք երկրներ հայտարարել են Հարավաֆրիկյան Հանրապետության և Աֆրիկայի հարավի այլ պետությունների հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին: «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքերի կասկածների մասին շաբաթ օրը հայտնել են Նիդեռլանդների, Չեխիայի, Ավստրիայի իշխանությունները: Վարակի դեպքերը հաստատվել են Բելգիայում, Հոնկոնգում, Իսրայելում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ