Իրանի եւ Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները՝ Աբդոլնասեր Հեմաթին եւ Ալի ալ Ալաքը, Բաղդադում համաձայնագիր են կնքել երկրների միջեւ վճարային մեխանիզմի գործարկման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտնել Է IRNA գործակալությունը:
Համաձայնագրի գլխավոր խնդիրը խոչընդոտների վերացումն Է Իրանից ներմուծվող Էլեկտրականության եւ գազի դիմաց իրաքյան կողմի վճարումների համար: Մեխանիզմը նաեւ պետք Է օգնի մյուս ապրանքների համար վճարումներ կատարելիս: Համաձայնագիրն ստորագրվել Է երկու երկրների պատվիրակությունների անդամների բանակցություններից հետո, որոնք անցկացվել են Իրաքի մայրաքաղաքի Ար-Ռաշիդ հյուրանոցում:
«Այսօրվա դրությամբ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր հատվածները հասել են (Իրանի հետ) ապրանքաշրջանառության պատկառելի ծավալների, սակայն խնդիրներ կան միջբանկային հաշվարկների ոլորտում, ինչի կապակցությամբ արտահանողները բախվում են դժվարությունների»,-ասել Է ալ Ալաքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: