fbpx
Աշխարհ

Իրանը կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոն է կառուցում Ֆորդոյում

Իրանի իշխանությունները նախաձեռնել են կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոնի կառուցումը Ֆորդոյի շրջանի միջուկային օբյեկտում: Այդ մասին հայտնել է FARS գործակալությունը:

Շինարարությանը նվիրված արարողությանը ներկա է եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութան ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Այսօր սկսվում է նոր արտադրամասի շինարարությունը, որը կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոնի դեր է կատարելու»,-ասել է նա:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն, Իրանը միջազգային դիտորդների հսկողության ներքո պետք է արդիականացնի կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը Ֆորդոյում:

Ենթադրվում է, որ վերակառուցումը կբացառի այս օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու հնարավորությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ