fbpx
Աշխարհ

Արդյո՞ք կորոնավիրուսի երկրորդ ալիքը կհարվածի Իրանին. BBC

Վերջին շաբաթների ընթացքում Իրանում նկատել է կորոնավիրուսով վարակման դեպքերի արագ աճ, ինչը մտավախություն է առաջացրել, որ հնարավոր է, որ սկսվել է համաճարակի երկրորդ ալիքը:

Իրանում վիրուսը ապրիլի կեսերին նահանջեց, ինչի պատճառով թուլացան սահմանափակումները։

Որքա՞ն արագ են թվերն աճում Իրանում

Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում նոր վարակները միջին հաշվով ավելին են 3000-ից:

Հունիսի 4-ին այդ ցուցանիշը հասել է 3.574-ի, նախքան չնչին անկումը:

Նախորդ ամենաբարձր ցուցանիշը կազմել է 3 186 մարդ՝ մարտի 30-ին։ Իրանը, Չինաստանից հետո, դարձավ  ամենաշատ վարակակիր ունեցող երկրներից մեկը:

Այդ ժամանակ Իրանի իշխանություններին քննադատում էին, որ Քոմ քաղաքում մզկիթներն ու հիմնական կրոնական վայրերը փակելու որոշման մեջ տատանվում էին։ Այս որոշումը որոշ չափով  կսահմանափակեր մարդկանց շարժը:

Այնուհետև, ապրիլին, երբ նոր դեպքերի քանակը մեկ օրում նվազում ​​էր 1000-ից, Իրանը սկսեց մեղմել իր սահմանափակումները։

1) Ապրիլի 20. վերաբացվում են Առևտրի կենտրոններն ու շուկաները  և թույլատրվում է մարզերի միջև ազատ տեղաշարժը։

2) Ապրիլի 22. վերաբացվեցին հանրային զբոսայգիները և հանգստի գոտիները

3) Մայիսի 12 . Կառավարությունը թույլատրում է վերաբացել բոլոր մզկիթները 

4) Մայիսի 25. Շիաների մեծ կրոնական սրբավայրերը վերաբացվեցին

5) Մայիսի 26-. Վերաբացվում են ռեստորանները, սրճարանները, թանգարանները և պատմական վայրերը

Եվ քաղաքային տրանսպորտի համակարգերը ողջ Իրանում, ինչպես նաև բանկերն ու գրասենյակները, լցված էին մարդկանցով:

Համաճարակի, այսպես ասած էպիկենտրոնը,  Քոմ և Թեհրան քաղաքներն էին:

Բայց այժմ բռնկումների մասին հաղորդվել է հարավ-արևմուտքում, մասնավորապես Խուզեստան նահանգում՝ նավթով հարուստ տարածաշրջան, որը սահմանակից է Իրաքին:

Ինչո՞ւ է Իրանում աճում վարակվածների թիվը:

Ակնհայտորեն վարակվածների թիվը աճել է սահմանափակումների մեղմման հետ միաժամանակ։ Պաշտոնյաները ենթադրում են, որ նոր դեպքերի աճը կարող է վերածվել ավելի մեծ փորձությունների:

Նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ սա նշանակում է, որ դեպքերն ավելի են շատանալու։ 

Երկրի առողջապահության նախարարությունում Իրանի գլխավոր համաճարակաբան Մոհամմադ-Մեհդի Գույան բացատրել է,-«Թվաքանակի աճի հիմնական պատճառն այն է, որ մենք սկսել ենք նույնականացնել նրանց [վարակակիրներին], ովքեր չունեն ախտանշաններ կամ դրանք արտահայտված են շատ մեղմ»:

Ներկայումս կատարվում է մեկ թեստ յուրաքանչյուր 79 մարդու համար, ինչը  տարբերվում է 2 ամիս առաջվա տվյալներից:

Այնուամենայնիվ, երբ նայում եք դրական տեսանկյունից, ակնհայտ աճի միտում կա մայիս ամսվանից ի վեր, երբ ցուցանիշը կտրուկ իջել էր ապրիլին: 

Մայիսի 29-ին, թեստավորվածների 11%-ի պատասխանները դրական էին, բայց մինչև հունիսի 6-ը այդ ցուցանիշը բարձրացել էր՝ հասնելով ավելի քան 14%-ի:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչները նշել են նաև, որ գրանցված ամենօրյա մահացությունների թիվը ապրիլի կեսերից ի վեր չի գերազանցել 100-ը:

Անցած ամսվա ընթացքում այդ թիվը տատանվում էր 30- 90-ի սահմաններում:

Իս՞կ սոցիալական հեռավորությունը

Առողջապահության նախարար Սաիդ Նամակին ասել է, որ մարդիկ անտեսում են սոցիալական հեռավորության կանոնների պահպանումը:

«Մարդիկ ամբողջությամբ անհոգ են դարձել այս հիվանդության նկատմամբ»,- ասել է նա իրանական լրատվական գործակալությանը:

«Եթե մեր ժողովուրդը չկարողանա հարգել առողջության պահպանման կանոնները, մենք պետք է  մեզ պատրաստենք ամենավատ իրավիճակին»:

Եվ անցյալ շաբաթ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն կարելի է ենթադրել, որ բնակչության 40% -ը պահպանում է սոցիալական հեռավորության կանոնները, մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը կազմում էր բնակչության 90%-ը, իսկ 32%-ը հետևում է ինքնամեկուսացման կանոններին։

Ի՞նչ քայլեր են ձեռնարկում իշխանությունները

Նախագահ Հասան Ռոհանին նախազգուշացրել է, որ բռնկումները վատթարանալու դեպքում սահմանափակումները պետք է նորից վերականգնել:

Բայց Թեհրանի ղեկավարությունը չի ցանկանում խոսել «երկրորդ ալիքի» մասին, չնայած որ Իրանի այլ մասերում որոշ պաշտոնյաներ նախազգուշացնում էին այդ մասին:

Եվ մյուս կողմից, ավելացնում է նա, որ չի կարող թույլ տալ շարունակել սահմանափակումները՝ կապված տնտեսության իրավիճակի հետ, որը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, ինչպիսիք են ԱՄՆ պատժամիջոցները, կոռուպցիան և սխալ կառավարումը:

Աղբյուրը՝ bbc.com։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ