fbpx
Աշխարհ

Իրանը կշարունակի նավթի արտահանումը՝ անկախ ԱՄՆ պատժամիջոցներից. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը:

«Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք նավթի արտահանումը»,- ասել է Ռոհանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել էր Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ինչի հետևանքով այն 8 երկրները, որոնք Իրանից բացառության կարգով նավթ էին ներկրում, մայիսի 1-ից այլևս այդ հնարավորությունը չեն ունենա:

Վաշինգտոնի այս որոշման պատճառով նավթի գներն աճել են: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ