Իրանը պարզեցրել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքը:
«Օգոստոսին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված կարևոր համաձայնագրի շնորհիվ հայկական ավտոմեքենաների սեփականատերերն արդեն հնարավորություն ունեն ճամփորդել դեպի Իրան սեփական տրանսպորտային միջոցներով։ Նրանք կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը (մաքսային տարանցման փաստաթուղթ), որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան հայկական ավտոմեքենաներով»,- հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից: