fbpx
Աշխարհ

Իրանը պատասխանել է ԱՄՆ-ի սպառնալիքներին

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին նախազգուշացրել է չսպառնալ Իրանին: Զարիֆն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել նայել պատմությանը:

«Դոնալդ Թրամփը հույս ունի հասնելու նրան, ինչը չհաջողվեց Ալեքսանդրին, Չինգիզին և այլ ագրեսորներին: Իրանցիները հազարամյակներ շարունակ կանգուն են մնացել, մինչդեռ ագրեսորները չկան: Տնտեսական ահաբեկչությունն ու ցեղասպանական հալածանքները Իրանին վերջ չեն դնի: Փորձե՛ք հարգանքը. դա աշխատում է», – գրել է Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում:

Հարաբերությունների լարվածության ֆոնին ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ սպառնալիքներ և կոչեր են հնչեցնում: Հայտնել էինք նաև, որ Թրամփը թվիթերյան գրառմամբ սպառնացել էր, որ ԱՄՆ-ի հետ կռվելու դեպքում Իրանի վերջը պաշտոնապես կգա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ