fbpx
Աշխարհ

Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ․ Ռոհանի

Ճապոնիայի վարչապետ Աբե Սինձոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող լարվածության մասին: Ռոհանիի խոսքով՝ Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ:

«Մենք տարածաշրջանում պատերազմ չենք սկսի նույնիսկ ԱՄՆ-ի դեմ, սակայն եթե մեր դեմ պատերազմներ սկսեն, մենք համարժեք արձագանք կտանք: Այս լարվածության արմատները պայմանավորված են Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմով: Երբ այս պատերազմն ավարտվի, մենք դրական զարգացումներ կտեսնենք տարածաշրջանում և աշխարհում»,- ասել է Ռոհանին:

Աբեն կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ցանկացած գնով կանխել ռազմական բախումը:

«Այս պահին Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է: Կան փորձագետներ, ովքեր չեն բառացում հանկարծակի հակամարտության հնարավորությունը: Հարկավոր է ցանկացած գնով կանխել ռազմական բախումը … Ճապոնիան ցանկանում է բոլոր ջանքերը գործադրել լարվածությունը նվազեցնելու համար, և այս այցիս հիմնական շեշտադրումը դա է»,- նշել է Ճապոնիայի վարչապետը:

1979թ. հեղափոխությունից ի վեր սա Ճապոնիայի վարչապետի առաջին այցն է Իրան:

Աբե Սինձոն այսօր հանդիպում կունենա նաև Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ