fbpx
Աշխարհ
20:30 23/10/2019

Իրանը ողջունել է Թուրքիա-ՌԴ համաձայնագիրը Սիրիայի հարցով

Թեհրանը ողջունում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումները Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Իրանը ողջունում է ցանկացած քայլ, որը կբերի տարածքային ամբողջականության պահպանմանն ու ազգային ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանի իրադրության կայունացմանը»,-ասել է Մուսավին:

Նա նաև հույս է հայտնել, որ ընդունված որոշումները կօգնեն փարատելու Թուրքիայի անհանգստությունն իր անվտանգության համար։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Պուտինի և Էրդողանի՝ Սոչիում 6 ժամ տևած բանակցություններից հետո Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողության սահմաններից դուրս տարածքը կզբաղեցնեն Սիրիայի զինծառայողներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ուժերի նահանջին սահմանից 30 կմ խորությամբ: Այդ գործողությունը պետք է ավարտվի 150 ժամում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ