fbpx
Քաղաքականություն

ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Իրաքում ՀՀ դեսպանության Facebook-ի էջը վերականգնելու ուղղությամբ

Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական Facebook-ի էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ: Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»,- գրել է Աննա Նաղդալյանը:

https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157167077957434

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ