Իրաքի նախագահը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից

Հրապարակող՝

gettyimages-84025249-612×612

Ամենադիտվածներ

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից. հայտնում է РИА Новости-ն:

Իրաքի նախագահի գրասենյակից տեղեկացրել են, որ նորընտիր նախագահը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով երկրի Սահմանադրության պահանջը. պետական բարձր պաշտոնյաներին արգելվում է այլ երկրի քաղաքացիություն ունենալ:

Նշվում է, որ Բարհամ Սալեհն իր երախտագիտությունն է հայտնում Մեծ Բրիտանիային՝ ընդդիմադիր գործունեության ժամանակ իրեն քաղաքացիություն շնորհելու համար:

Ամենաթարմ