Իրաքի պաշտպանության նախարարը կասկածվում է Շվեդիայում ապօրինի արտոնություններ ստանալու մեջ

Հրապարակող՝

iraq pn

Ամենադիտվածներ

Շվեդական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ Աշ Շամրին կասկածվում է Շվեդիայում ապօրինի արտոնություններ ստանալու մեջ։ Նշենք, որ պաշտոնյան ունի երկքաղաքացիություն՝ Իրաքի և Շվեդիայի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Տեղի ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Աշ Շամրին,ապրելով Բաղդադում, երկար տարիներ դիմել է երեխաների համար նպաստ և բնակարան ստանալու խնդրանքով։

Շվեդական TT տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ Աշ Շամրին գրանցված է Ստոկհոլմի արվարձաններից մեկում, իսկ Expressen թերթի տվյալներով՝ նա 2011թ․ տեղափոխվել է Շվեդիա, իսկ 2015-ին դարձել է շվեդահպատակ։

Այս ամսվա սկզբին Շվեդիայի իշխանությունները նրան և կնոջը կասկածել են նպաստներ ստանալու հետ կապված խարդախության մեջ։ Նշվում է, որ նա շարունակել է նպաստ ստանալ նույնիսկ Իրաք վերադառնալուց հետո։

Ամենաթարմ