fbpx
Աշխարհ

Իրաքի վարչապետը Պոմպեոյի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին կոչ է արել ջանքեր գործադրել «հանգիստ» իրավիճակ հաստատելու համար Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության սրման ֆոնին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մահդին քննարկել է ամերիկա-իրանյան հարաբերությունների ամրապնդման հարցը: Կողմերը կարծիքներ են փոխանակել Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ներկայիս ճգնաժամի պայմաններում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, ինչպես նաև քննարկել են անվտանգություն և կայություն ապահովելու, էսկալացիայից խուսափելու միջոցներ ձեռնարկելու մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օմանի ծոցում հարձակում էին գործել Front Altair և Kokuka Courageous նավթային տանկերների վրա: Որոշ տվյալներով՝ տեղի էր ունեցել տորպեդային գրոհ, որի հետևանքով նավերում որոտացել էր պայթյուն և բռնկվել հրդեհ, սակայն դրա պաշտոնական հաստատումը չկա: ԱՄՆ-ը մեղադրել էր տեղի ունեցածում Իրանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ