fbpx
Աշխարհ

Իրաքի խորհրդարանը կքննարկի վարչապետի հրաժարականի հարցը

Իրաքի ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) դեկտեմբերի 1-ին կհավաքվի արտահերթ նիստի՝ վարչապետ Ադել Աբդել Մահդիի հրաժարականի հարցով։ Այս մասին հաղորդում է Al Hadath-ը։

Շաբաթ օրը կառավարության ղեկավարը երկրի օրենսդիր մարմնի ղեկավարին հրաժարականի պաշտոնական խնդրանք էր ներկայացրել։

Ինչպես հաղորդում է Իրաքի INA գործակալությունը, դա տեղի է ունեցել նախարարների կաբինետի արտահերթ նիստից հետո։ Վարչապետը շեշտել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը և ժողովրդի շահերի ու ցուցարարների պահանջների բավարարումը։ Բացի դրանից՝ կառավարությունն ընդունել է վարչապետի գրասենյակի ղեկավար Աբու Ջիհադ Ալ Խաշիմիի և գլխավոր քրտուղար Համիդ Ալ Գազիի հրաժարականները։

Երկրի սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականը պետք է հավանության արժանանա պատգամավորների մեծ մասի կողմից։ Նրա հեռանալու դեպքում կառավարության անդամները 30 օր կշարունակեն կատարել իրենց պարտականությունները՝ մինչև նոր վարչապետի նշանակումը։

Հրաժարականը ներկայացվել է երկու ամիս անց այն բանից, երբ Իրաքում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են արյունալի բախումներով և անկարգություններով։ Այս ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ, զոհեր կան ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության ուժերի շրջանում։ Տուժածների թիվն անցնում է 15 000-ից։ Հատկապես դաժան բախումներ են տեղի ունենում երկրի հարավում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ