fbpx
Աշխարհ

Իրաքում բողոքի ակցիաների հետևանքով տուժածների թիվն անցնում է 50-ը

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նոյեմբերի 14-ին շուրջ 47 մարդ է տուժել արցունքաբեր գազով շնչահեղձությունից: Այս մասին հաղորդում է Al-Sumaria տեղական հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության ուժերի մի աղբյուրի:

Ինչպես փոխանցվում է, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել Բաղդադի կենտրոնի ալ Հիլյանի հրապարակում: Նաև Իրաքի Մարդու իրավունքների հանձնաժողովի մի աղբյուր РИА Новости-ին հայտնել է, որ նոյեմբերի 14-ի առավոտյան երկու ցուցարար է զոհվել Թահրիր հրապարակից ոչ հեռու:

Նրա խոսքով՝ մահվան պատճառներն այս պահին դեռևս պարզված չեն: Թահրիր և ալ Հիլյանի հրապարակները միմյանցից ոչ հեռու են:

Ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ