fbpx
Աշխարհ

Իրաքում ցույցերի հետևանքով երկրին 6 միլիարդ դոլարի վնաս է հասցվել

Իրաքում անցկացվող բողոքի ակցիաներից հասցված վնասի չափը հասել է 6 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Աբդել Կարիմ Խալաֆը։

«Ցույցերի հետևանքով երկրին հասցված վնասի չափը հասել է 6 միլիարդ դոլարի»,-իրանցի գեներալի խոսքերն է մեջբերում Al Hadath հեռուստաալիքը։

Նա Բաղդադում, երկրի կենտրոնական մասի մի շարք քաղաքներում և հարավում տեղի ունեցող ցույցերի մասնակիցներին կոչ է արել հրաժարվել բռնություններից և պետական հաստատությունների, արդյունաբերական ձեռնարկությունների վրա հարձակումներից, հատկապես՝ նավթային ոլորտում։

Իրաքյան բանակի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչը հաստատել է խաղաղ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքները և հայտնել է, որ զինվորականները ցուցարարների հետ բախման դեպքում ռազմական արկեր չօգտագործելու խստագույն հրաման են ստացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ