Իրաքում բողոքի ցույցերի մասնակիցների թվում զոհերի թիվը հասել է 65-ի, վիրավորներինը` 2000-ի: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով տեղական անվտանգության ուժերին և բուժաշխատողներին:
Ավելի վաղ Իրաքի աստղադիտարանի մարդու իրավունքների տնօրեն Մուսթաֆա Սահադունը հայտնել էր, որ զոհերի թիվը 50 է, վիրավորներինը` 1936:
Բողոքի ցույցերի ֆոնին հայտարարված պարետային ժամը կչեղարկվի: Նման որոշում կայացրել է այդ երկրի վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդին:
Նա հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 5:00-ին։
Նշենք, որ բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին, դրանց մասնակիցներին ցրելու ընթացքում զոհվել է երկու, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ: Հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիաներն ընդգրկել են ոչ միայն Բաղդադը, այլև մի քանի այլ նահանգներ՝ Զի-Կարը, Վասիթը, Նաջաֆը, Դիվանիան, Բաբիլը:
Ցուցարարները պահանջում են բարելավել կենսապայմանները, լուծել առողջապահության, կրթության ոլորտի, աշխատաշուկայի և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները։