fbpx
Աշխարհ
23:00 29/06/2019

Իրաքում հայտնաբերվել է Միթանի կայսրության 3400-ամյա առեղծվածային դղյակը

Գերմանացի և քուրդ հնագետները հայտնաբերել են 3400-ամյա դղյակ, որը պատկանել է Միթանի առեղծվածային կայսրությանը։ Այս մասին հայտարարել է Թյուբինգենի Համալսարանը:

Այդ բացահայտումը հնարավոր էր դարձել երաշտի շնորհիվ, որը զգալիորեն նվազեցրել էր Մոսուլա ջրամբարում ջրի մակարդակը: Այս մասին հաղորդում է DW-ը:

«Գտածոն տարածաշրջանում կարևորագույն հնագիտական բացահայտումներից մեկն է վերջին տասնամյակների ընթացքում և ցույց է տալիս գերմանա-քրդական համագործակցության հաջողությունը»,-ասել է քուրդ հնագետ Հասան Ահմեդ Քասիմը:

«Միթանի կայսրությունը Հին Մերձավոր Արևելքում ամենաքիչ հետազոտված կայսրություններից է։ Անգամ Միթանիի մայրաքաղաքը հայտնի չէ»,-ասում է հնագետ Իվան Փոլզը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ