fbpx
Աշխարհ
16:30 04/06/2019

Իրաքում մահապատժի է դատապարտվել Ֆրանսիայի 11 քաղաքացի

Իրաքում դատարանը մահապատժի է դատապարտել Ֆրանսիայի 11 քաղաքացու։ Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ։ Դատապարտվածները կարող են բողոքարկել վճիռը 30 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը։

Իրաքի օրենսդրությամբ՝ ահաբեկչական խմբավորումներին միանալը պատժվում է մահապատժով։

Հաղորդվում է, որ 2018 թվականի սկզբից Իրաքում տարբեր պատժաժամկետների ու մահապատժի է դատապարտվել ավելի քան 500 օտարերկրացի, սակայն նրանցից ոչ մեկը դեռևս կախաղան չի բարձրացվել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ