fbpx
Աշխարհ
10:37 12/03/2020

Իրաքը և Քուվեյթը նույնպես իջեցնելու են նավթի գները

Իրաքը և Քուվեյթը հանդիսանալով նավթի առաջատար արտադրողներից, Սաուդյան Արաբիայի հետ զուգահեռ իջեցրել են նավթի գները։

Այսպիով, Իրաքը Basrah Light տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն իջեցրել է 5 դոլարով: Իսկ Քուվեյթն, իր հերթին, իջեցրել է նավթի գները Ասիայից գնորդների համար մեկ բարելի դիմաց 6 դոլարով։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին սաուդյան պաշտոնյան հայտնել էր, որ գների այս իջեցումն ուղղակիորեն ուղղված էր ռուսական դիրքերի թուլացմանը: Պարբերականը շեշտում է, որ սաուդյան կողմը նման քայլի է դիմել մարտի 6-ին ՕՊԵԿ+-ի երկրների կողմից նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ բանակցությունների ձախողումից հետո, երբ նախարարները չէին կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման կրճատման գործարքի հետագա պարամետրերի շուրջ:

ՕՊԷԿ-ն առաջարկել էր մինչև այս տարվա ավարտը լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումն օրական 1.5 միլիոն բարելով, սակայն Ռուսաստանը չէր համաձայնել:
Ապրիլ ամսից արտահանության բոլոր սահմանափակումները կվերացվեն:

Մարտի 9-ին ՕՊԵԿ-ում աղբյուրներից մեկը տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիան, այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությանը գնային պատերազմ չի հայտարարել եւ Ռուսաստանին նավթի շուկայում ամենակարեւոր գործընկերն է համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ