Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնության են եկել Իրաքին և Լիբանանին՝ որպես դիտորդների, հրավիրելու Սիրիայի շուրջ Աստանայի ձևաչափի բանակցություններին: Այս մասին նշված է Նուր-Սուլթանի բանակցությունների 12-րդ փուլի արդյունքների վերաբերյալ նրանց ընդունած համատեղ հայտարարության մեջ:
«Քննարկեցինք Աստանայի ձևաչափի դիտորդների թվի ավելացման հարցը և համաձայնության եկանք Սիրիայի հարևան երկրներին՝ Իրաքին և Լիբանանին, հրավիրելու Սիրիայի շուրջն Աստանայի ձևաչափի բանակցություններին»,- ասված է հայտարարության մեջ:
