fbpx
Սպորտ
14:20 03/03/2020

Իրարամերժ հայտարարություններ՝ բռնցքամարտիկների՝ Լոնդոնի վարկանիշային մրցաշարին մասնակցության ֆինանսավորման վերաբերյալ

Հայ բռնցքամարտիկները շարունակում են նախապատրաստությունն Անգլիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Մարզիկները պատրաստվում են, իսկ բռնցքամարտի երկու ֆեդերացիաներն իրարամերժ հայտարարություններով են հանդես եկել՝ կապված վարկանիշային մրցաշարի մասնակցության ֆինանսավորման հետ:

Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հայտարարել է, որ մրցաշարին մասնակցելու ամբողջ ծախսերը հոգում է ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը.

«Այն քաշային կարգերում, որոնցում չհաջողվի առաջիկա մրցաշարում նվաճել Տոկիո-2020-ի ուղեգիր, հաջորդ վարկանիշային մրցաշարում, ամենայն հավանականությամբ, հանդես կգան այլ բռնցքամարտիկներ»,-նշվւմ է ՀԲՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հայ բռնցքամարտիկները շարունակում են նախապատրաստությունը Անգլիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին: …

Geplaatst door Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of Armenia op Maandag 2 maart 2020

«Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ն պատասխան հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Արթուր Գևորգյանի գլխավորած բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան կրկին խեղաթյուրում է իրողությունը:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելու ծախսերը բացառապես հոգում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության.

«Այդ գումարները հատկացվում է բացառապես պետական բյուջեից, իսկ ահա վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական ընթացքին՝ մասնավորապես Ծաղկաձորի երկշաբաթյա հավաքի, Աբովյանի մարզաբազայում կայացաած մեկ շաբաթյա հավաքի, նաև Ուկրաինայի Իվանո ֆրանկովսկ քաղաքում կայացած 17-օրյա միջազգային հավաքի ու այս պահին ընթացող վերջին հավաքի ամբողջ ծախսերը հոգում է բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, որը ոչ միյայն հավաքների ընթացքում էր մեր բռնցքամարտիկների կողքին, այլև բռնցքամարտիկների հետ մեկնելու է Լոնդոն նրանց սատարելու համար»,- ասվում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Եվրոպայի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ