Խորհրդարան
04:00 07/05/2020

Իրավապահ մարմիններին արդեն փոխանցվել են Այբ դպրոցի գործով նյութերը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ԱԺ նիստի ընթացքում պատասխանել է պատգամավորների հարցերին։ Նախարարը հայտնել է, որ Հայաստանի իրավապահ մարմիններին արդեն փոխանցվել են «Այբ» դպրոցի գործով նյութերը։

Ավելի վաղ նախարարն ինքը «Այբ» դպրոցին մեղադրել էր մի շարք օրենսդրական նորմերի խախտման մեջ։

«Ես նոր խորհրդական ունեմ, որը ուժային կառույցներում աշխատանքի մեծ փորձ ունի, և նման բարդ գործերը ես նրան եմ հանձնարարել հետաքննել։ Նա ինձ զեկուցել է, որ այնտեղ իսկապես կան մեծ խնդիրներ։ Այժմ նյութերը փոխանցվել են համապատասխան մարմիններին»,- պարզաբանել է Արայիկ Հարությունյանը։

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ գործը մի քիչ ձգձգվեց, քանի որ ինքն անձամբ չէր ուզում, որ նախարարությունում տարբեր գործընթացներ սկսվեին դրա պատճառով։

«Երբ ինձ զեկուցեցեին, որ խնդիրներն այնտեղ իսկապես լուրջ են, մենք նյութեր ուղարկեցինք իրավապահներին։ Հուսով եմ, որ պատասխանը շուտով կստացվի»,- հավելել է նախարարը։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ