fbpx
Առողջապահություն

Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք:

«Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք: Սա նշանակում է, որ մենք մի իրավիճակում ենք, որ մեր բուժհաստատություններն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-ասաց նա:

«Այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են և նրանց շրջապատն էլ չգիտի: հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները: Այդ մարդիկ տրանսպորտում են, սրճարանում են, փողոցում են քայլում, աշխատավայրում են»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե ցանկանում ենք, որ վարակի տարածում տեղի չունենա, ապա պետք է բոլորին վերաբերվենք որպես վարակակիր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ