fbpx
Աշխարհ

Իրավիճակը Ղազախստանում․ բախումներ, զոհեր, դիմում ՀԱՊԿ-ին և այլն

Ղազախստանում իրավիճակը շարունակում է մնալ գերլարված․ այս աստիճան, որ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ-ին՝ խաղաղապահ ուժեր ուղարկելու մասով։

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հայտնել, որ զրուցել է Ղազախստանի նախագահի հետ, որը դիմել է ՀԱՊԿ-ին։ Հետո տեղեկացրեց, որ դիմումի հիման վրա որոշում է կայացվել ժամանակավորապես խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։

Նշենք, որ մինչև այս մասին հայտնելը Ռուսաստանից արդեն հայտարարել էին, որ իրենք պատրաստ են օգնություն տրամադրել երկրում իրավիճակի կայունացման մասով։

Նման հայտարարությունների հիմք են հանդիսացել Ղազախստանում ցույցերի բնույթը, որոնք խաղաղ չես անվանի։ Բողոքի ակցիաներն ուղեկցվում են մահացու բախումներով, տարբեր տիպի անշարժ ու պետական գույքի վնասմամբ և այլն։ Օրինակ՝ երեկվա ընթացքում ցուցարարները հասցրեցին վնասել նաև քաղաքապետարանի շենքը՝ հրդեհի տալով դրա մի մասը։ Բացի դա, ցավոք, պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդումներով՝ կան զոհեր ու հարյուրավոր տուժածներ ուժայինների և քաղաքացիական անձանց շրջանում։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների դուրս եկածները պահանջում են, որպեսզի քաղաքականությունից հետո Նուրսուլթան Նազարբաևը, որը նախագահի պաշտոնը լքելուց հետո զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բայց այս ցույցերի ֆոնին այդ պաշտոնից նույնպես հեռացավ, սակայն սա բավարար չէ ցուցարարների համար․ ամենայն հավանականությամբ, նրանք ակնկալում են նաև Տոկաևի հեռացումը։

Այսպիսով, Ղազախստանում շարունակում է պահպանվել գերլարված ներքաղաքական իրավիճակ ու բարդ է ասել՝ այն ավելի կսրվի՞ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ժամանումից հետո, թե՞ կգնա դեպի հանդարտացում կամ, գուցե, ոչինչ էլ չփոխվի։

Նշենք, որ Telegram-յան մի շարք ալիքներ գրել էին, որ Ռուսաստանն արդեն նախապատրաստում է խաղաղապահներին՝ հարևան երկիր ուղարկելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ