fbpx
Արցախ

Իրավունք չունենք թույլտվություն տալու թռիչքներ դեպի Արցախ․ քաղաքական խնդիր է․ Ռևազյան

Մենք՝ որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թույլտվություն տալու թռիչքներ դեպի Արցախ։ Այս մասին այսօր ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դիտարկմանը, որ շատ կարևոր է՝ Արցախի օդանավակայանը աշխատի, քանի որ պատերազմի ժամանակ աշխատել է, մենք էլ բազմիցս թռել ենք

Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ Կոմիտեում շատ քննարկումներ են ունեցել այս հարցի շուրջ, որովհետև ուզում են լուծում գտնել, քանի որ բոլորի համար կարևոր է։

«Փաստն այն է, որ Ադրբեջանը միջազգային ատյաններում իր լծակներով փակել է Արցախի օդային սահմանը։ Դա ամբողջությամբ քաղաքական խնդիր է, որ մեր մակարդակով չի կարող լուծվել»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանը միջազգային ասպարեզում քննարկումներ անում է, որևէ տեսլական կա՞, որ հետագայում կամ որոշ ժամանակ անց աշխատի:

Տաթևիկ Ռևազյանը պատասխանեց, որ Քաղավիացիայի կոմիտեի մակարդակում ոչ։

«Բայց ավելի բարձր մակարդակում՝ ճիշտն ասած չեմ լսել, բայց կուսումնասիրեմ, կապի դուրս կգամ ՀՀ ԱԳՆ-ի հետ: Դա մեր մակարդակի լուծում չէ, քաղաքական խնդիր է»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ