ՊԵԿ որոշ աշխատակիցներ իրավունք կստանան կրել զենք

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել էր Կառավարությունը։

Դրանով նախատեսվում է, որ ՊԵԿ որոշ աշխատակիցներ իրավունք են ստանալու կրել զենք։ Առաջիկայում կսահմանվի այդ աշխատակիցների ցանկը։ Մինչև զենք կրելը, նրանք հատուկ դասընթաց են անցնելու ոստիկանության ակադեմիայում։

Նշենք, որ Ազգային ժողովը նախագիծն ընդունեց 91 կողմ, 6 դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Ամենաթարմ