fbpx
Իրավական

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դատի է տվել ոչ թէ Վանեցյանին, այլ ԱԱԾ-ին. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի լրագրողներ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դատի է տվել ոչ թէ Արթուր Վանեցյանին, այլ ԱԱԾ-ին:

Ընդորում, դատի ենք տվել այն բանի համար, որ ԱԱԾ-ն ոտնահարում է Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի ՍԴՈ-1010 որոշումը:

Նույնաբովանդակ հայցերով նախկինում դատի ենք տվել Արտաքին գործերի և Էներգետիկայի նախարարություններին ու երկուսի դեպքում էլ հաղթել ենք: Հերթը հասավ ԱԱԾ-ին՝ անկախ իմ ու Վանեցյան Արթուրի հարաբերություններից:

Որևէ կասկած չունենք, որ հայցը հիմնավոր է: Բոլորին հերթով պարտադրելու ենք հարգել Սահմանադրական դատարանի՝ տեղեկավության ազատության հետ կապված որոշումները»:

https://www.facebook.com/danioanis/posts/10218332432719247

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ