fbpx
Քաղաքականություն

Քոչարյանը խոսեց իրենց պատկերացրած փողոցային պայքարի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ Դրա ընթացքում նրան հարց ուղղվեց փողոցային պայքարի վերաբերյալ։

Դրան ի պատասխան Քոչարյանն ասաց, որ փողոցային պայքար դեռ չի նշանակում, որ ինքը մամուլի ասուլիսից հետո պետք է դուրս գա փողոց ու հայտարարի, որ մեկ ժամից հավաքվում են փողոցային պայքարի համար։

«Հայաստան» դաշինքի ղեկավարը կարծիք հայտնեց, որ փողոցային պայքար հնարավոր չէ ծավալել, առանց ժողովրդի ակտվի ներգրավման, իսկ վերջինիս համար պետք է ակտիվ քարոզչական աշխատանք իրականացնել։

Քոչարյանն ընդգծեց նաև, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ