Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Մարիա Էստելա Մարտինես դե Պերոն
Պատմության առաջին կին նախագահը (չի ընտրվել):
Մարիան առաջին կրթությամբ երաժշտության և ֆրանսերենի ուսուցչուհի էր: Սակայն կյանքը նրան քշեց Պանամա, որտեղ հանդես էր գալիս Իսաբել բեմական կեղծանունով և պարում գիշերային «խուժան» ակումբներում: Այստեղ նա ծանոթանում է ապագա ամուսնու՝ քաղ. հալածյալ գեներալ Խուան Դոմինգո Պերոնի հետ և դառնում նրա քարտուղարուհին: Եկեղեցու ճնշմամբ Պերոնը ստիպված ամուսնացել է նրա հետ 1961 թվականին, չնայած Իսաբելն ամուսնուց փոքր էր 35 տարով: Այս ընթացքում նա ծանոթացել է միստիկ փիլիսոփա Խոսե Լոպես Ռեգայի հետ, ով մինչև Իսաբելի՝ քաղաքականությունից հեռանալը մեծ ազդեցություն է թողել նրա վրա:
Կնոջ ազդեցությամբ նախագահ Պերոնը Լոպեսին նշանակել է իր անձնական քարտուղար, իսկ ավելի ուշ՝ նախարար: Հետագայում Խոսե Լոպես Ռեգան դարձել է արգենտինյան «Մահվան էսկադրոն» կազմավորման առաջնորդը, որ ներկայացնում էր աջ ռադիկալ «Արգենտինյան հակակոմունիստական միավորումը»:
1974թ.-ին՝ ամուսնուհու մահից հետո, արդեն փոխնախագահ Իսաբել Պերոնը դառնում է պետության ղեկավար»:
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1522752847864462