Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հրաժարվել է թիմակիցների հետ միասին մեկնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Այաքս»-ի դեմ պատասխան խաղին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը հիասթափվել էր այն փաստից, որ չէր ընդգրկվել այդ խաղի համար նախատեսված հայտացուցակում: Նա արհամարհել է թիմակիցներին և մեկնել իր ավտոմեքենայով: Հաղորդվում է նաև, որ իսպանացուն խաղի ժամանակ առհասարակ չեն նկատել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Իսկոն լարված հարաբերություններ ունի «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ:
Հաղորդում է sportal.am-ը։