Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի` «Այաքսի» հետ 1/8 եզրափակչի առաջին հանդիպման ժամանակ:
Այս մասին հայտնել է «սերուցքայինների» պաշտոնական կայքը: Իսպանացին մեջքի վնասվածք ունի և բաց կթողնի մի քանի շաբաթ: Նշվում է, որ այս պատճառով կիսապաշտպանը չմասնակցեց «Աթլետիկոյի» հետ հանդիպմանը:
«Ռեալի» և «Այաքսի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին:
Հաղորդում է armsport.am-ը։
