Քաղաքականություն
22:00 06/06/2020

Իշխանությունը փոխում է մեկ սուբյեկտ` քաղաքացին. ՍԻմոնյանը` Ծառուկյանի հայտարարության մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ խմբակցության հերթական փակ նիստում քննարկումը կայացել է` կորոնավիրուսը Հայաստանում և կորոնավիրուսի ազդեցությունը քաղաքական դաշտի վրա թեմատիկայով:

Պատգամավորը խոսքով ի թիվս այլ հարեցրի, քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը:

Հայտնենք, որ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ իշխանությունը պետք է փոխվի, երկիրը կործանման է գնում:

Այս արտահայտության վերաբերյալ Սիմոնյանը նշեց, որ իշխանությունը փոխում է մեկ սուբյեկտ` քաղաքացին, ոչ թե գործարար կամ ինչ-որ խմբի մարդիկ:

«Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ ինքը գործակցում էր ՀՀԿ-ի հետ երկար տարիներ և նման խոսակցություններով սակարկումների և ինչ-որ խոսակցությունների սկիզբ էր դնում»,-համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափով նաև ուրախալի էին, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, կարելի է անվանել քաղաքական դաշտում կոորդինատների ճշտում. «Մենք քանիցս ասել ենք, որ հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել սկսել զրոյից, և ովքեր կօգտվեն, կօգտվեն, իսկ ով ոչ՝ ոչ…մենք միշտ հաշվի ենք առել, որ մեր միակ հուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացին է, որին չենք դավաճանել և չենք դավաճանելու: Իսկ մնացածը քաղաքական հիշողության «ինստինկտների» հարց է»:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ