fbpx
Արցախ
11:35 15/02/2020

Իշխանությունները կարծում են, թե իրենք վերահսկում են իրավիճակը, սխալվում են․ Ժիրայր Սեֆիլյան

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչը Ժիրայր Սեֆիլյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

«Այսօր Արցախում վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, և իշխանությունները կարծում են, թե իրենք վերահսկում են իրավիճակը, սխալվում են: Եթե այնտեղ մի քանի օլիգարխ, հանցագործ գեներալ եկել են, պարոն Փաշինյանի հետ խաշ են կերել, այսինքն՝ օբյեկտ են այցելել, դա չի նշանակում, որ այդ մարդիկ դանակով թիկունքից Նիկոլ Փաշինյանին չեն խփելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ հայտնի մի քանի օլիգարխ կամ իբր թե դիվանագետ մրցակցում են, և դրանցից մեկը նախագահ է լինելու, նա չարաչար սխալվում է։ Այդ մարդիկ շատ շուտ դուրս են գալու Երևանի վերահսկողությունից»:

Սեֆիլյանը նաև նշել է․

«Ամենավտանգավորը, որ այս ամիսներին կարող է լինել Արցախի գործող մաֆիայի վերարտադրությունն ընտրությունների միջոցով զուգորդվելու է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ: Ամենավտանգավորը սա է լինելու»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ