Քաղաքականություն

Ալեքսանյանը հերքեց լուրերը, թե իբր իշխանությունը պայմանավորվել է Առուշանյանի հետ

Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական ճեպազրույցները։

Դրանց ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդարադարձավ տարածված, իր խոսքով՝ շշուկներից մեկին։

Նա նշեց, որ Գորիսում մի քանի շաբաթ է, ինչ շշուկներ են տարածվում այն մասին, թե իբր դրա քաղաքապետ Առուշ Առուշանյանի թիմն ու իշխանությունը պայմանավորվել են, որ եթե Առուշանյանը հաղթում է ՏԻՄ ընտրություններում, ապա նրան ազատ են արձակում, ինքն էլ հրաժարական է տալիս։

Ալեքսանյանը ասաց, որ պաշտոնապես հերքում է այս տեղեկությունը և չի կարող նման պայմանավորվածություն լինել։ Նա շեշտեց, որ Հայաստանում հանցագործություն կատարած ցանկացած մարդ կրելու է դրա համար սահմանված պատիժ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ