ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է.
«Կրկին անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարարի հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ակցիան ֆիզիկական ուժով ցրելու դեպքին՝ նշեմ.
Իշխանությունը հստակ դրել է փողոցային ակցիաների օրինականության չափանիշը։ Եթե իշխանության նախաձեռնությամբ է իրականացվում, ուրեմն` օրինական է, եթե իշխանության դեմ է արվում, ուրեմն` օրինական չէ։ Ոստիկանությունն այդ կապակցությամբ որևէ երկմտանք չունի»:
https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1227754664100987

