fbpx
Քաղաքականություն

22:17 24/8/2019

Իշխանական փակ քննարկում է տեղի ունեցել Ծաղկաձորում

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ինստագրամի իր էջում ԱԱԾ տնօրենի և պաշտպանության նախարարի հետ լուսանկար է հրապարակել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաների Ծաղկաձորում անցկացված քննարկումից:

Քննարկումից լուսանկար է հրապարակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և գրել է. «Աշխատանքային շաբաթ» գրառումը կատարել:

«Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Կառավարությունն այսօր ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը:

«Ուզում եմ խոսել մեր կայացրած որոշումներից մեկի մասին. երբ մտածում էինք, թե ինչ կարգախոսով մենք պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին: Ի վերջո, ընդունեցինք, որ որ Հայաստանի և հայ ժողովրդի առաջիկա տարիների կարգախոսը պետք է լինի հետևալը՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը»,-ասել է նա:

Աղբյուրը՝ News.am

Վերեվ