Իշխանության անդմները պետք է իրենց զգան որպես քաղաքական պայքարի մեջ գտնվող լրջախոհ գործիչներ. Քամալյան

Հրապարակող՝

Screen Shot 2019-10-20 at 10.29.28 AM

Ամենադիտվածներ

Երեկ ՝ Հոկտեմբերի 19-ին, գագիկ Քամալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել.

Երբ Բորիս Նեմցովը դավադրաբար սպանվեց Մոսկվայի կենտրոնում, մերձկրեմլյան բոլոր քարոզչամիջոցները դրանից առաջ մշտապես հանդես էին գալիս քաղաքական տեռորի քարոզով, իսկ սպանությունից հետո սկսեցին ինչ-որ մոլորեցնող վարկածներ հորինել, իսկ Պուտինն էլ հավաստիացրեց, որ ինքը անձամբ է համակարգելու քննչական բոլոր գործողությունները այդ սպանության մասով։
Անցել են տարիներ, բայց այդպես էլ այս դավադիր սպանությունը մնաց կրեմլյան պրոպագանդայի հորինած վարկածների մեջ։ Այսօր նույնիսկ ռուսական քաղաքական ընդիմության ներկայացուցիչները չեն ձեռամուխ լինում այս սպանության միջազգային թափանցիկ քննության անցկացման պահանջով, որովհետև հասկանում են, որ Նեմցովի կերպարի հետ առնչվելը արդեն իսկ վտանգավոր է իրենց համար, որովհետև այդ սպանությունը ոչ միայն ուներ Նեմցովին լռեցնելու նպատակ, նաև ուներ վախի մթնոլորտ ստեղծելու միտում, որովհետև եթե սպանվում է երկրի թիվ մեկ գաղափարական ու ռադիկալ ընդիմադիր գործիչը, ապա դա արդեն ուղիղ կերպով հարված էր ողջ քաղաքացիական հասարակությանը։

Այս մասին խոսեցի, որովհետև մենք պետք է հասկանանք, որ երբ կատարվում է բռնության քարոզ, դա մի ինչ-որ ձև իրականացվելու է, որովհետև դեմոկրատիան արմատապես չընկալող ռուսական քաղաքական աշխարհը, որի մեջ են մտնում նաև Քոչարյանն ու իր պրոպագանդայով զբաղվող մեդիամիջոցները, ո‘չ միայն գիտեն սպառնալ, նաե գիտեն կրակել։
Ես վախի մթնոլորտ չեմ սերմանում, պարզապես սթափության ու զգոնության կոչ եմ անում, որովհետև չի կարելի ավելորդ ինքնվստահությամբ վտանգել պետության ապագան։ Պետք է ո‘չ թե ասել, որ Իսագուլյան Գառնիկը, կամ Բալասանյան Վիտալին անհավասարկշիռ խոսք են հչեցնում, այլ պետք է հստակ հասկանալ, որ դա գիտակցված քարոզ է, որը ուղիղ կերպով ստեղծում է բռնություն իրականացնելու հնարավորություն, որովհետև քաղաքականության մեջ ամեն բան սկսվում է քարոզով(իդեպ չմոռանանք, այդ ֆոնի վրա կասկածելի հանգամանքներում կատարված, Հայկ Հարութունյանի այսպես կոչված ինքնասպանությունը)։
Եկեք հասկանանք ու տարբերենք դասական քաղաքական ընդիմախոսությունը՝ քարոզչական ահաբեկումներից։ Եկեք դասական լրատվությունը՝ տարբերենք հակապետական կեղտոտ քարոզչությունից։ Եկեք իրական անհանգստությունները՝ տարբերենք կեղծ հայրենասիարկսն բնույթի սադրանքներից… Սա այսօրվա ամենագլխավոր մարտահրավերներից մեկն է, որը երկու բառով կոչվում է հիբրիդային պատերազմ։ Սրա համար ենք ասում, որ իշխանությունը նաև պետք ունենա տեղեկատվություն տարածելու ռազմավարություն, որը լիարժեքորեն կմնա դեմոկրատիայի սկզբունքների մեջ, բայց նաև կկարողանա չեզոքացնել հակապետական քարոզչությունը։
Հարգելի իշխանություններ, ես հասկանում եմ, որ իշխանական աթոռները վստահություն է հաղորդում ձեզ, բայց դուք պետք է հասկանաք, որ 2018թ մայիսի 9-ով ոչինչ չի ավարտվել, ընդհակառակը արմատական պայքարը հին համակարգի դեմ նոր է սկսվել։ Այնպես որ, ոչ թե պետք է ձեզ զգաք ֆինիշի երիզը կտրած մարաթոնյան վազքի լեգենդ Գաբրսսելասիե, այլ քաղաքական պայքարի մեջ գտնվող լրջախոհ գործիչներ։

Ամենաթարմ