Քաղաքականություն

Իսկ ովքե՞ր ենք լինելու մենքը: Մենքը, որ կիրագործենք ազգի կամքն ու երազանքները. Նարեկ Այվազյան

Քաղաքականությունը պատերազմ է, որը խաղում են, իսկ պատերազմում կռվում են, բայց քաղաքականությունում էլ են կռվում:

Իսկ ովքե՞ր ենք լինելու մենքը: Մենքը, որ կիրագործենք ազգի կամքն ու երազանքները՝ Հայ ժողովրդովի հնարավորինս լայն կոնսոլիդացիայով, ներուժով, ռեսուրսների մոբիլիզացիայով, աշխարհաքաղաքական ուղղությունների բալանսավորմամբ: Որ այլևս չթողնենք սա կեղծեն, որ «բուսնողներ» չլինեն, որ մեջքից խբել փորձողներին պատժենք:

Ես հավատում եմ Հայ ժողովրդի ազգային ժողովուրդ դառնալուն, նրա հավաքական գիտակցությանը, իմաստությանը, ներուժին և ստեղծարարությանը, հետևաբար՝ հույս եմ հայտնում, որ միասնությունը չի ուշանալու կրիտիկական պահին, ու նույնիսկ այսօր թշնամաբար տրամադրված մարդիկ՝ թե կառավարող ուժից, թե նախկիննրից, հավաքվելու են Մենքի ամբողջականությունում:

Նարեկ Այվազյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ