fbpx
Սպորտ

EURO-2020. իսկական դրամա՝ Ուկրաինա-Շվեդիա խաղում․ ամեն ինչ փոխվեց վերջին րոպեին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկվա ֆուտբոլային երեկոն կրկին թեժ էր․ եթե Գերմանիա-Անգլիա հանդիպումը ավարտվեց հիմնական ժամանակում ու առանձնապես գրավիչ չէր, ապա գիշերը կայացած Ուկրաինա-Շվեդիա խաղը կրկին իսկական դրամա հիշեցրեց։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի 27-րդ րոպեին՝ ուկրաինացիների ֆուտբոլիստ Զինչենկոյի կրակոցով։ Բայց հենց առաջին կեսում շվեդներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ 43-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆորսբերգը։

Ոչ-ոքի՝ 1-1 հաշվի պայմաններում խաղը տեղափոխվեց երկրորդ կես։ Այս խաղակեսի ընթացքում թիմերն ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին, բայց գնդակն այդպես էր չհայտնվեց դարպասում ու հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Այստեղ արդեն խաղը աչքի ընկավ իսկական կոպտությամբ, կարծես, մարտաֆիլմ դիտեիր։ Մասնավորապես՝ 99-րդ րոպեին Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստ Դանիելսոնը բաց ոտքով այնպես հարվածեց Արտյոմ Բեսեդինին, որ վերջինիս ոտքն ուղղակի հրաշքով չկոտրվեց, բայց, այնուամենայնիվ, ուկրաինացին չկարողացավ շարունակել հանդիպումը, իսկ Դանիելսոնն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց դաշտից։ 10 հոգով մնալուց հետո շվեդները մտան խորը պաշտպանություն։ Ու չնայած ամեն ինչ գնում էր 11-մետրանոց հարվածաշարին, ավելացված ժամանակի առաջին րոպեին Ուկրաինայի ֆուտբոլիստ Արտյոմ Դովբիկը գլխի հարվածով գրավեց դարպասը և հաղթանակ պարգևեց ուկրաինացիներին։

Այսպիսով՝ Ուկրաինան նվաճեց 1/4-րդ եզրափակչի ուղեգիր և այնտեղ բարդ հանդիպում կանցկացնի Անգլիայի ընտրանու հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ