Զինված Ուժեր

Ադրբեջանը հայտնում է, որ չգիտի՝ որտեղից է արձակվել Իսկանդերը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության (ANAMA) օպերատիվ շտաբի պետ Իդրիս Իսմայիլովը ասել է՝ մեզ հայտնի չէ, Հայաստանից որտեղից է արձակվել «Իսկանդերը»:

Նա նշել է, որ այդ տեղեկությունը կարելի է ճշտել հատուկ ռադարների օգնությամբ:

«Այս պահին մենք այդպիսի տեղեկություն չունենք: Մեզ հայտնի չէ՝ երբ և որ ուղղությունից է հրթիռն արձակվել: ANAMA-ն իրականացնում է մաքրման հումանիտար աշխատանքներ»,- ասել է Իսմայիլովը:

Նշենք, որ Բաքվում ցուցադրել են «Իսկանդեր» զենիթահրթիռային համակարգի հրթիռների մնացորդները, որոնք ըստ ադրբեջանական պաշտոնական մարմինների` հայտնաբերվել էին Շուշիում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ