fbpx
Սպորտ

Իսկոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի Մադրիդը

26-ամյա իսպանացի կիսապաշտպանի Իսկոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի Մադրիդը:

Ֆուտբոլիստը լարված հարաբերությունների մեջ է «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ: Ըստ AS-ի` խաղացողը տրանսֆեր կխնդրի ակումբից, եթե մարզիչը մրցաշրջանի ավարտից հետո մնա «սերուցքայինների» ղեկին:

Կիսապաշտպանը չի ցանկանում հեռանալ:

Իսկոյի կինը հղի է և այս ընթացքում ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել ու բնակվել այլ քաղաքում: Սակայն Սոլարիի հետ բարդ հարաբերությունների պատճառով խաղացողը կարող է ստիպված լինել լքել ակումբը:

Նախկինում նշվում էր, որ Ֆլորենտինո Պերեսը աջակցել է Սոլարիին և ամռանը «արքայական» ակումբը կվաճառի Իսկոյի տրանսֆերը:

Հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ