«Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Սիրիայում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը-Azat TV
Հասարակություն
21:24 11/11/2019

«Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Սիրիայում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Սիրիայում երկու հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է քրդական Rudaw հեռուստաալիքը։

Ինչպես հայտնել էին ավելի վաղ, Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի վանահայր տեր Հովսեփ Պետոյանը և նրա հայրը՝ քահանա Աբրահամ Պետոյանը։

Հոգևորականները սպանվել են ավտոմեքենայում, Դեյր Էզ Զոր գնալու ճանապարհին։ Ահաբեկիչները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ։ Աբրահամ Պետոյանը տեղում մահացել է, մի քանի րոպե անց մահացել է նաև Հովսեփ Պետոյանը։ Հրաձգության հետևանքով վիրավորվել է եկեղեցու սպասավոր Ֆաթի Սանոնը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ