«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի շենքի մուտքի փլուզման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է SITE Intelligence Group-ը, որը համացանցում հետևում է գրոհայինների ակտիվությանը։
Նշվում է, որ ահաբեկիչների կողմից հրատարակվող թերթերից մեկում հայտարարություն է հայտնվել այն մասին, որ ԻՊ-ը ստանձնում է ինչպես Մագնիտոգորսկում բնակելի շենքում պայթյունի, այնպես էլ հաջորդ օրը երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։
Ավելի վաղ քրեագետները Մագնիտոգորսկում բնակելի շենքի փլուզված մուտքի տարածքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պայթուցիկի հետքեր չէին հայտնաբերել։

