fbpx
Աշխարհ

Իսպանիայում կարող է երկարաձգվել կարանտինային ռեժիմը․ El Pais

Իսպանիայում Նախարարների խորհրդի կողմից  մարտի 14-ին 15-օրյա կարանտին էր հայտարարվել։

Միջոցառման ընթացում իշխանությունները սահմանափակել են քաղաքացիների տեղաշարժը, և թույլ տվել տանի դուրս գալ խայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Հունվարի 31-ին երկրում հաստատվել է կորոնավիւսով վարակվածության առաջին դեպը։ Վարակվածների թիվը սկսել է կտրուկ աճել Իտալիայում տեղական բռնկման հայտնաբերումից հետո:

Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել խնդրել Պատգամավորների կոնգրեսին (խորհրդարանի ստորին պալատ) կորոնավիրուսի տարածման պատճառով երկարաձգել բարձր պատրաստվածության ռեժիմը մինչև ապրիլի 26-ը։

Ռեժիմը կարող է երկարաձգվել խորհրդարանի հաստատմամբ:

Մինչ օրս թագավորությունում արդեն մոտ 125 հազար հիվանդ է գրանցվել, մահացել է 11 744 մարդ։

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր տեսակի կորոնավիրուսը պանդեմիա էր ճանաչել:

Աղբյուրը՝ El Pais թերթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ