fbpx
Աշխարհ

Իսպանացի կանայք Մարտի 8-ը դիմավորել են կաթսաներով երթով

Մադրիդում հարյուրավոր կանայք գիշերը դուրս են եկել Պուերտա-դել-Սոլ կենտրոնական հրապարակ՝ ուժգին հարվածելով կաթսաներին, հայտնում է Reuters գործակալությունը։

Մասնակիցների մեծ մասի հագին եղել է մանուշակագույն հագուստ։ Այդ գույնը կանանց իրավունքների համար միջազգային պայքարի խորհրդանիշն է։ Շատերի ձեռքերին եղել են ցուցանակներ՝ գրությամբ․«Քո՛ւյր, ես քեզ հավատում եմ»։

«Կարևոր է հիշել մեր իրավունքների մասին, հատկապես այսօր, քանի որ մեր հասարակությունում դեռևս շատ են խնդիրներն ու բացերը, որոնց բախվում են կանայք։ Դրանք պետք է հաղթահարել։ Մենք ապրում ենք պատրիարքական հասարակությունում»,- ասել է հանրահավաքի 21-ամյա մասնակից Աբրիլ Վիլատրոլոլը։

Գործակալությունը նշում է, որ իսպանացի կանայք անհանգստանում են իրենց իրավունքների համար այն պատճառով, որ աջ Vox կուսակցությունը, ըստ կանխատեսումների, կհաղթի խորհրդարանական ընտրություններում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ